Բրիտանիայում, Դերբիի թագավորական հիվանդանոցում բուժանձնակազմը կրում է միանգամյա օգտագործման ստերիլ հիջաբ
Մեծ Բրիտանիայում, Դերբիի թագավորական հիվանդանոցում բուժանձնակազմը կրում է միանգամյա օգտագործման ստերիլ հիջաբ: Ըստ «BBC»-ի՝ գաղափարը առաջացել է մահմեդական բժշկուհի, Ֆարահ Ռոսլանի մոտ: Նրա խոսքով, ամբողջ օրը հիվանդանոցում հիջաբ կրելը մեծացնում է հիվանդների վարակվելու ռիսկը:
Ըստ Ֆարահ Ռոսլանի, պետք է լինի հավասարակշռություն դրես-կոդի և հավատքի միջև:
«Ամբողջ օրը հիջաբ կրելը այնքան էլ հիգիենիկ չէ: Ինձ հարմարավետ չէի զգում»,- ասաց Ռոսլանը:
Ռոսլանը հուսով է, որ գաղափարը կտարածվի: