Բրիտանիայի պաշտպանության նախարար. Պուտինը ցանկանում է, որ Բրիտանիան կենտրոնանա Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի վրա
Բրիտանիայի պաշտպանության նախարար. Պուտինը ցանկանում է, որ Բրիտանիան կենտրոնանա Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի վրա

Պուտինը ցանկանում է, որ Բրիտանիան կենտրոնանա Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի վրա, – այս մասին հայտարարել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանի քայլերը կանխամտածված էին՝ հաշվի առնելով այն փաստը, որ հիմնական ուշադրությունը սևեռված էր Իրանի հետ պատերազմի վրա, Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի նախագահը հենց դա է ցանկանում:

«Այն, ինչ ես այսօր ներկայացնում եմ, ցույց է տալիս, որ մենք ոչ միայն բացահայտում ենք նրա գաղտնի գործողությունը, այլև ասում ենք նրան, որ Ռուսաստանին ճանաչում ենք որպես Միացյալ Թագավորության և ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիք, և որ մենք աչք չենք թեքելու Պուտինից, միևնույն ժամանակ գործելով մեր բրիտանական շահերի և Մերձավոր Արևելքում մեր բրիտանացի դաշնակիցների պաշտպանության համար», – նշել է Ջոն Հիլին: