Բրիտանիայի համայնքների պալատում համընդհանուր ընտրությունների հարցով կրկնակի քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին
Բրիտանիայի համայնքների պալատում համընդհանուր ընտրությունների հարցով կրկնակի քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին

Բրիտանիայի համայնքների պալատում համընդհանուր ընտրությունների հարցով կրկնակի քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:

Լրատվությունն այս մասին տարածում է «Բի Բի Սին»:

Խորհրդարանում պահպանողական կուսակցության առաջնորդ, Ջեյկոբ Ռիս Մոգը հաստատում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ, Բորիս Ջոնսոնի նշված նախաձեռնությունը ևս մեկ անգամ քվեարկությամբ կդրվի սեպտեմբերի 9-ին:

Սեպտեմբերի 4-ին Բրիտանիայի խորհրդարանը ընդունել է մի օրինագիծ, որը բացառում է բրեքսիտը առանց համաձայնագրի: Դրանից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ ցանկանում է երկրում անցկացվեն արտահերթ համընդհանուր ընտրություններ: