Բրիտանիայի դուրս գալը ԵՄ բյուջեում 12-13 միլիարդ եվրոյի ճեղք կթողնի
Բրեքսիթն անխուսափելի է եւ ԵՄ-ն պետք է որոշի բյուջեին սպասվող դեֆիցիտի հարցը: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է BBC-ն:
«Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ դա տեղի չի ունենա, եւ Մեծ Բրիտանիայում մարդիկ հասկացել են իրենց սխալը … Ես չեմ կարծում», – Բրյուսելում ասուլիսին ասել է նա:
Ըստ ԵՄ բյուջետային հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերի՝ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ բյուջեում 12-13 միլիարդ եվրոյի ճեղք կթողնի: Նա նշել է, որ բյուջեի դեֆիցիտը պետք է փակվի «թարմ» գումարների եւ ծախսերի 50 տոկոսով կրճատման դեպքում: Նա ենթադրել է, որ Եվրոպայում պլաստիկ արտադրանքի ընդհանուր հարկը լրացուցիչ եկամտի աղբյուր է: