Բրիտանիայի Բիրմինգեմ քաղաքի դպրոցում ծնողները բողոքում են ԼԳԲՏ-դասաժամերի դեմ
Միացյալ Թագավորության Բիրմինգեմ քաղաքի դպրոցներից մեկում ծնողները բողոքում են ԼԳԲՏ-դասաժամերի դեմ: Ցույցի պատճառով, ժամանակավորապես դադարեցվել են երեխաներին միասեռականների հարաբերությունների մասին պատմող դասընթացները: Դպրոցի անձնակազմը հայտարարում է, որ դժգոհ է ծնողների բողոքից:
Բիրմինգեմի մասնավոր դպրոցներից մեկում տնօրենի նախաձեռնությամբ սկսվել է «Նոու աութսայդեր» վերտառությամբ նախագիծը, որի նպատակը երեխաների համար ժամանակակից հասարակությունում գոյություն ունեցող տարբեր մարդկանց հասկանալը և ընդունելը ուսուցանելն էր:
Դասերի ընթացքում աշակերտներին պատմում էին ԼԳԲՏ թեմայի և հոմոֆոբիայի մասին:
Դասաժամերի նկատմամբ դժգոհություն են հայտնել, հիմնականում, մահմեդական ծնողները: Նրանք դպրոցի շենքի դիմաց անցկացրել են մի քանի ցույց:
Ծնողները հայտարարում են, որ նման դասերը դեմ են իսլամի արժեքներին և հարիր չեն երեխաներին: