Բրիտանական խորհրդարանը քննադատում է կառավարությանը՝ «Վագներ» խմբավորման սպառնալիքը թերագնահատելու համար
Բրիտանական խորհրդարանը քննադատում է կառավարությանը՝ «Վագներ» խմբավորման սպառնալիքը թերագնահատելու համար

Բրիտանական խորհրդարանը քննադատում է կառավարությանը՝ «Վագներ» խմբավորման սպառնալիքը թերագնահատելու համար։ Կոմիտեի պատվերով իրականացված հետաքննական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մոտ մեկ տասնամյակ կառավարությունը թերագնահատել է Վագների գործունեությունը, ինչպես նաև նրա անվտանգության հետևանքները Եվրոպայում և խմբի զգալի ընդլայնումը Աֆրիկայում:

Պատգամավորները նշում են, որ անհրաժեշտ է փոխել մոտեցումը «Վագների» նկատմամբ։

Պատգամավորները պահանջել են ավելի հասցեական պատժամիջոցներ «Վագներին» աջակցող կազմակերպությունների և անհատների նկատմամբ։ Նրանք հավելել են, որ Բրիտանիան պետք է խմբավորումը հայտարարի ահաբեկչական կազմակերպություն և արգելի նրա գործունեությունը։