Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ ռուս գեներալ Միխայիլ Միզինցևի պաշտոնանկությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայում լոգիստիկ խնդիրները Ռուսաստանի համար դեռևս կենտրոնական են
Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ ռուս գեներալ Միխայիլ Միզինցևի պաշտոնանկությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայում լոգիստիկ խնդիրները Ռուսաստանի համար դեռևս կենտրոնական են

Ըստ բրիտանական ռազմական հետախուզության՝ ռուս գեներալ Միխայիլ Միզինցևի հեռացումը ցույց է տալիս, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական արշավի համար լոգիստիկ խնդիրները դեռևս առանցքային են։ Բրիտանական հատուկ ծառայությունների տվյալներով՝ Ռուսաստանը չունի զինամթերք հաջող հարձակման համար։ Այս ձախողումը ներքին տարաձայնություններ է առաջացնում, առաջին հերթին, պաշտպանության նախարարության և «Վագներ» մասնավոր ընկերության միջև։

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Միխայիլ Միզինցևը պատասխանատու էր նյութատեխնիկական աջակցության համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ պաշտոնապես հաստատել է Միզինցևին փոխնախարարի պաշտոնից հեռացնելը և հայտնել գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կուզմենկովին նրա պաշտոնում նշանակելու մասին։

Միզինցևը ղեկավարում էր ռազմական նյութատեխնիկական ապահովումը և ընդամենը ութ ամիս զբաղեցրեց նյութատեխնիկական աջակցության փոխնախարարի պաշտոնը։

Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը դեռևս ամենաբարձր առաջնահերթությունը տալիս է պաշտպանական արդյունաբերության մոբիլիզացիային, թեև դեռ չի կարողանում դիմակայել պատերազմի պահանջներին։