Բրիտանական Նոթինգհեմ քաղաքի կենտրոնում ոստիկան է վիրավորվել

14:14, 18.10.2026

Միացյալ Թագավորության Նոթինգհեմ քաղաքի կենտրոնում ոստիկան է վիրավորվել, հայտնում է Sky News-ը։ Ըստ Նոթինգհեմշիրի ոստիկանության՝ միջադեպից քիչ առաջ ոստիկանը մոտեցել է երկու կասկածյալի, ինչից հետո նրա ուղղությամբ կրակ են բացել։ Ոստիկանը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում և տեղափոխվել հիվանդանոց։ Կասկածյալները դիմել են փախուստի և դեռևս հայտնաբերված չեն։ Ոստիկանությունը հայտնում է, որ հայտնաբերվել է հրազեն։

Միջադեպի վայրի մերձակայքում երթևեկությունը սահմանափակված է, իսկ ոստիկանության աշխատակիցները շարունակում են աշխատել դեպքի վայրում։ Նոթինգհեմշիրի ոստիկանության պետի տեղակալ Քլեր Ռուկասը միջադեպը մտահոգիչ է որակել՝ նշելով, որ այն ևս մեկ հիշեցում է այն վտանգների մասին, որոնց բախվում են իրավապահները՝ հասարակական անվտանգությունն ապահովելիս։

«Տեղի ունեցածը ցնցող է և հիշեցնում է այն հնարավոր վտանգների մասին, որոնց բախվում են ոստիկանները՝ ծառայելիս և հանրությանը պաշտպանելիս։ Ընթանում է հետաքննություն, և միջոցներ են ձեռնարկվում միջադեպին առնչվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այս պահին մտքերով վիրավոր ոստիկանի, նրա ընտանիքի և գործընկերների կողքին եմ։ Կոչ եմ անում բոլորին, ովքեր որևէ տեղեկություն ունեն, անհապաղ կապ հաստատել մեզ հետ։ Նույնիսկ ամենափոքր մանրամասնը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հետաքննության համար»,- հայտարարել է Քլեր Ռուկասը։

Նմանատիպ