Բրիտանական հետախուզությունը նշում է, որ Ռուսաստանի հրամանատարությունը երկընտրանքի առաջ է կանգնած՝ հարձակում սկսել Ուկրաինայի արևելքում, թե պաշտպանվել հարավում

15:19, 07.09.2022

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանի ղեկավարությունը կանգնած է երկընտրանքի առաջ՝ հարձակում սկսել Ուկրաինայի արևելքում, թե պաշտպանվել հարավում։

«Անցած օրվա ընթացքում ծանր մարտեր են տեղի ունեցել երեք ճակատներում՝ հյուսիսում՝ Խարկովի մոտ, արեւելքում՝ Դոնբասում եւ հարավում՝ Խերսոնի շրջանում։ Ռուսաստանի հիմնական ծրագրված ջանքերը, հավանաբար, կապված են Դոնբասում Բախմութի վրա հարձակման հետ, սակայն հրամանատարները կանգնած են երկընտրանքի առաջ, ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ամենօրյա զեկույցում։

Բրիտանական հետախուզությունը կարծում է, որ 500 կմ-ի վրա տարածված բազմաթիվ համընկնող սպառնալիքները կփորձարկեն Ռուսաստանի կարողությունը համակարգել օպերատիվ պլանը և ռեսուրսներ բաշխել բազմաթիվ ուժային խմբերի միջև, ինչը անելու անկարողությունն էր Ռուսաստանի զինված ուժերի թույլ գործունեության հիմնական պատճառներից մեկը։

Նմանատիպ