Բրիտանական հետախուզություն. Ռուսաստանը չեղարկել է մայիսի 9-ի շքերթները
Բրիտանական հետախուզություն. Ռուսաստանը չեղարկել է մայիսի 9-ի շքերթները

Ռուսաստանի մի շարք շրջաններում մայիսի 9-ին նվիրված միջոցառումների չեղարկումը կարող է վկայել Ռուսաստանի ղեկավարության մեջ աճող վտանգը զգալու մասին, ինչը կապված է Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի պայթյունի հետ,- ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության ծառայության զեկույցում։

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ մայիսի 9-ի շքերթներն արդեն չեղյալ են հայտարարվել Ռուսաստանի վեց շրջաններում և 21 քաղաքում, ինչպես նաև օկուպացված Ղրիմում։ Բացի այդ, Կրեմլը պաշտոնական ընդունելություն չի կազմակերպի, իսկ Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, ավելի փոքրամասշտաբ տոնակատարություն կանցկացվի։

Ինչպես հաղորդում է բրիտանական հետախուզությունը, մայիսի 9-ի իրադարձությունների չեղարկման վրա, հավանաբար, ազդել են բողոքի ցույցերն ու դժգոհությունն ուկրաինական պատերազմի հետ կապված։