Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական ուժերը որոշակի հաջողությունների են հասել Բախմուտում և, ամենայն հավանականությամբ, շարժվում են դեպի քաղաքի կենտրոն
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական ուժերը որոշակի հաջողությունների են հասել Բախմուտում և, ամենայն հավանականությամբ, շարժվում են դեպի քաղաքի կենտրոն

Ռուսական ռազմական ուժերը որոշակի հաջողությունների են հասել ուկրաինական Բախմուտ քաղաքում և, ամենայն հավանականությամբ, շարժվում են դեպի քաղաքի կենտրոն,- այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական տվյալների զեկույցում։

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուս զինվորականները գրավել են Բախմուտկա գետի արևմտյան ափը, և ամենայն հավանականությամբ, ուկրաինական բանակի մատակարարման հիմնական գծին Բախմուտկայից արևմուտք, վտանգ է սպառնում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական տեղեկատվության համաձայն՝ ռուսական կանոնավոր զորքերը, այդ թվում՝ դեսանտային ստորաբաժանումները, ամրացրել են տարածքը, և Ռուսաստանը արդյունավետ կերպով օգտագործում է հրետանին նշված հատվածում։

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ «Վագներ» խմբավորման եւ ՌԴ ՊՆ-ի միջեւ տարաձայնությունն ավարտվել է, եւ նրանց համագործակցությունը բարելավվել է։