Բրիտանական հետախուզության ղեկավար. Վլադիմիր Պուտինը լիովին պարտվել է Ուկրաինայի և Արևմուտքի հետ տեղեկատվական պատերազմում

16:12, 19.08.2022

Վլադիմիր Պուտինն ամբողջությամբ պարտվել է Ուկրաինայի և Արևմուտքի հետ տեղեկատվական պատերազմում,- հայտարարել է բրիտանական հետախուզության ղեկավար Ջերեմի Ֆլեմինգը։

«Ներխուժումից կես տարի անց մեզ համար պարզ է, որ Ուկրաինայում տապալվել է ոչ միայն երկիրը ֆիզիկապես տիրելու փորձը, այլև վիրտուալ հարձակման պլանը»,- ասել է Ֆլեմինգը։

Ջերեմի Ֆլեմինգը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան կիբերհարձակումներ են իրականացնում և օգտագործում են այդ հնարավորությունը սեփական նպատակներին հասնելու համար։

«Նախագահ Պուտինն ամբողջությամբ պարտվել է տեղեկատվական պատերազմում Ուկրաինայում և Արևմուտքում»,- ասել է Ֆլեմինգը։

Նմանատիպ