Բրիտանական հետախուզության ղեկավար. Վլադիմիր Պուտինը լիովին պարտվել է Ուկրաինայի և Արևմուտքի հետ տեղեկատվական պատերազմում
Վլադիմիր Պուտինն ամբողջությամբ պարտվել է Ուկրաինայի և Արևմուտքի հետ տեղեկատվական պատերազմում,- հայտարարել է բրիտանական հետախուզության ղեկավար Ջերեմի Ֆլեմինգը։
«Ներխուժումից կես տարի անց մեզ համար պարզ է, որ Ուկրաինայում տապալվել է ոչ միայն երկիրը ֆիզիկապես տիրելու փորձը, այլև վիրտուալ հարձակման պլանը»,- ասել է Ֆլեմինգը։
Ջերեմի Ֆլեմինգը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան կիբերհարձակումներ են իրականացնում և օգտագործում են այդ հնարավորությունը սեփական նպատակներին հասնելու համար։
«Նախագահ Պուտինն ամբողջությամբ պարտվել է տեղեկատվական պատերազմում Ուկրաինայում և Արևմուտքում»,- ասել է Ֆլեմինգը։