Բրիտանական ֆուտբոլում «Սելթիկի» ռեկորդային անպարտելի շարքն ավարտվեց
Բրիտանական ֆուտբոլում «Սելթիկի» ռեկորդային անպարտելի շարքն ավարտվեց

Ֆուտբոլի Շոտլանդիայի առաջնության 19-րդ տուրում «Սելթիկը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով անակնկալ պարտություն է կրել «Հարթսից»: Դա Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմի առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում:

Բացի այդ, ավարտվեց «Սելթիկի» 69-խաղյա անպարտելի շարքը ներքին մրցաշարերում: Դա բացառիկ ռեկորդ էր բրիտանական ֆուտբոլում, հայտնում է Sky Sports-ը:

Չնայած այս պարտությանը՝ «Սելթիկը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը  և  2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Աբերդինից»:

Թողնել մեկնաբանություն