Բրիտանական դեսպանատուն. Միացյալ Թագավորությունը շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը հայտարարություն է տարածել օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այսօր՝ 16-րդ տարելիցին, մենք հիշում ենք ռուս-վրացական պատերազմում 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի դաժան ու անօրինական գործողությունների արդյունքում զոհվածներին, վիրավորներին ու տեղահանվածներին։
Միացյալ Թագավորությունը հաստատակամորեն շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։