Բրիտանացի տղամարդը աղբանոցում գտել է Չերչիլի սիգարը, պորտսիգարը և գլխարկը:
Հաջողակ քաղաքացի Դևիդ Ռոուզը արդեն 15 տարի է աշխատում է աղբանոցում: Փորձագետների գնահատմամբ, նրա հայտնաբերած իրերի արժեքը կազմում է 10 հազար ֆունտ ստեռլինգ:
Նա գտել է նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի մակագրած լուսանկարը և Չերչիլի անձնական խոհարարի 200 նամակները: Այդ նամակները խոհարարն ուղարկում էր իր երեխային, և պատմում վարչապետի առօրյայի մասին:
Ուինսթոն Չերչիլը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 1940-1945 թվականներին: Ինչպես նաև 1951-1955 թվականներին: