Brent տեսակի նավթի գինը երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 110 դոլարը
Բրենտ նավթի գինը երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցեց 110 դոլարը մեկ բարելի համար։
Բրենտ նավթի ֆյուչերսները առավոտյան առևտրի ժամանակ աճել են 2.7 տոկոսով՝ հասնելով 111.2 դոլարի մեկ բարելի համար։ ԱՄՆ-ի նավթի ֆյուչերսները աճել են 2.3 տոկոսով՝ հասնելով 98.5 դոլարի մեկ բարելի համար։
CNN-ի տվյալներով՝ առևտրականները մտահոգված են, որ Միացյալ Նահանգները և Իրանը դեռևս մոտ չեն պատերազմը դադարեցնելու և կենսականորեն կարևոր Հորմուզի նեղուցը լիովին բացելու վերաբերյալ համաձայնության։
«Կոնֆլիկտը և նեղուցի փակումը շարունակում են ազդել նավթի գների վրա։ Որքան երկար նեղուցը փակ մնա, այնքան ավելի բացասական կլինի դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա», – ասել է Jefferies ներդրումային բանկի տնտեսագետ Մոհիտ Կումարը։