Բրենտ նավթի գները նվազել են 13%-ով, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև արդյունավետ բանակցություններ են անցկացվել
Բրենտ նավթի գները նվազել են 13%-ով և ներկայումս կազմում են մոտ 96 դոլար մեկ բարելի համար, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շատ լավ և արդյունավետ բանակցություններ են անցկացվել՝ ուղղված Մերձավոր Արևելքում հակամարտության լիակատար և վերջնական կարգավորմանը։
Այս մասին հաղորդել է BBC-ն։ Նույն լրատվամիջոցի տվյալներով՝ գազի գինը 159 պենսից նվազել է մինչև մոտ 139 պենս մեկ բարելի համար։
Մեծ Բրիտանիայի 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, որը նախկինում բարձրացել էր մինչև 5.121%, այժմ նվազել է մինչև 4.89%՝ վաղ առավոտյան ամենաբարձր ցուցանիշից իջնելով։
Մեծ Բրիտանիայի FTSE 100 ինդեքսն այժմ աճել է 0.5%-ով՝ ավելի քան 2%-ով անկումից հետո։