Բրեքսիթի բանակցությունների գործընթացում Գերմանիան լինելու է Իռլանդիայի կողմում. Հեյկո Մաաս
Բրեքսիթի բանակցությունների գործընթացում Գերմանիան լինելու է Իռլանդիայի կողմում. Հեյկո Մաաս

Բրեքսիթի բանակցությունների գործընթացում Գերմանիան լինելու է Իռլանդիայի կողմում,-այս հայտարարությունը արել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, Հեյկո Մաասը:

«Գերմանիան և Եվրամիությունը լինելու են Իռլանդիայի կողքին, և թույլ չեն տա, որ նրանք մնան մեկուսացման մեջ»,-հայտարարել է Մաասը:

Հիշեցնենք, որ Բրիտանիայի խորհրդարանը արդեն գոյություն ունեցող համաձայնագրում, Իռլանդիայի սահմանի հարցը փոխելու կապակցությամբ, աջակցել է փոփոխություններ մտցնելուն: Իսկ Եվրամիության լիդերները այսօր պարզաբանել են, որ Բրեքսիթի համաձայնագիրը չի վերանայվելու:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու է 2019 թվականի մարտի 29-ին: 18 ամսյա բանակցություններից հետո, Բրյուսելում ընդունել են 584 էջանոց փաստաթուղթ: Փաստաթղթին աջակցել են բոլոր եվրոպացի լիդերները: