Բրազիլիայում զինված անձինք հարձակվել են միջուկային վառելիք տեղափոխող բեռնատարների վրա

Բրազիլիայում զինված անձինք հարձակվել են բեռնատար ավտոմեքենաների շարասյան վրա, որոնք տեղափոխում էին միջուկային վառելիք:

Ոստիկանության լրատվությամբ, միջադեպը տեղի է ունեցել Ռիո-Դե-Ժանեյրոյում:

Իրավապահները ասում են, որ մեքենաները տեղաշարժվում էին այն շրջանում, որտեղ գործում են քրեական խմբավորումները: Կրակ բացելուն պես պատասխան կրակ են բացել նաև ոստիկանները:

Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

Ոստիկանության խոսքերով բեռնատարները մինչև նշանակության վայր են հասել առանց վնասվելու: