Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 46 մարդ:
Ուժգին անձրևից առաջացած ջրհեղեղի պատճառով բնակելի տները լքել է ավելի քան 25 000 մարդ:
Աղետն առանձնապես վնասել է Մինաս Ժերայսի նահանգը:
Փրկարարները մինչ այժմ որոնում են 25 մարդու: Մինաս Ժերայսի նահանգում զոհվել է 37 մարդ, ավելի քան 17 000-ը՝ լքել իր տունը: