Բրազիլիայի նախագահ. Եվրամիությունը ճիշտ է, աջակցի Ուկրաինային, իսկ Բրազիլիան և մյուս երկրները ճիշտ են, երբ փորձում են գտնել ոսկե միջինը

Եվրամիությունը ճիշտ է, աջակցի Ուկրաինային, իսկ Բրազիլիան և մյուս երկրները ճիշտ են, երբ փորձում են գտնել ոսկե միջինը,- այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո։

Բրազիլիայի նախագահի խոսքով՝ Ուկրաինան իրականում չի կարող ընդունել իր տարածքի օկուպացումը և պետք է դիմադրի, թեև կարելի է գտնել ոսկե միջին։

Ըստ Լուլա դա Սիլվայի՝ Բրազիլիան ցանկանում է միջնորդի դեր խաղալ Ուկրաինայի պատերազմում։ Իր հերթին Մարկ Ռյուտեն նշել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է շուտափույթ ավարտվի և խաղաղություն հաստատվի առանց զիջումների։

«Մեր խաղաղությունը պոտենցիալ վտանգի տակ է, եթե Ռուսաստանը հասնի իր նպատակներին Ուկրաինայում»,- ասել է Նիդեռլանդների վարչապետը։