Բոճորիշվիլու կլինիկայում բուժում է ստանում կորոնավիրուսի վարակակիր 23 պացիենտ, նրանցից մեկը վիճակն ուշագրավ է
Բոճորիշվիլու կլինիկայում բուժում է ստանում կորոնավիրուսի վարակակիր 23 պացիենտ, նրանցից մեկի վիճակն ուշագրավ է, այս մասին հայտարարել է Բոճորիշվիլու անվան կլինիկայի հոգաբարձական խորհրդի նախագահ Մակա Սոլողաշվիլին:
Ինչպես նշել է Մակա Սոլողաշվիլին, կլինիկայում այս պահի դրությամբ բուժում է ստանում հինգ երեխա:
«Երեկ ավելացել է կորոնավիրուսի վարակակիր երկու նոր պացիենտ: Պացիենտների վիճակը բավարար է: Մեկ պացիենտի վիճակ ուշագրավ է, նա ունի ուղեցկող քրոնիկ հիվանդություններ: Մնացած պացիենտների վիճակը բավարար է: Սպասում ենք մեկ դեռահասի և երեք չափահասի ապաքինմանը: Երկու նոր պացիենտներ «Սաբուրթալոյի կալստերից են»: Նրանց վիճակը բավարար է, ցածր ջերմությամբ և թեթև ախտանշաններով: Գրեթե մեկ շաբաթ է, մեզ մոտ բուժում են ստանում նաև «Սաբուրթալոյի կլաստերի» այլ պացիենտներ: Ընդհանուր, «Սաբուրթալոյի կալստերից» ունենք 7 պացիենտ»,- հայտարարել է Մակա Սոլողաշվիլին: