Բորժոմիի աղետի գոտում Պաշտպանության ուժերը անձնական կազմով և հատուկ տեխնիկայով շարունակում են հրդեհի կասեցման աշխատանքները
Բորժոմիի աղետի գոտում Պաշտպանության ուժերը անձնական կազմով և հատուկ տեխնիկայով շարունակում են հրդեհի կասեցման աշխատանքները

Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Բորժոմիի մունիցիպալիտետի աղետի գոտում,Պաշտպանության ուժերը անձնական կազմով և հատուկ տեխնիկայով շարունակում են հրդեհի կասեցման աշխատանքները:

Գործակալության տվյալներով՝ պաշտպանության ուժերն ակտիվորեն ներգրավված են անտառ տարածքում բռնկված հրդեհի կասեցմանը։ Զինվորականները փորձում են ժամանակին տեղայնացնել կրակը հատուկ տեխնիկայի՝ անիվավոր MTLB հրշեջ-փրկարարական տեխնիկայի, ջրատարների և բարձր տեղանքով հրշեջ մեքենաների միջոցով։

Նրանց հաղորդմամբ՝ այս պահին հրդեհի կասեցման աշխատանքներ են իրականացնում բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարության, Արևելյան հրամանատարության I բրիգադի և մարտական ​​ինժեներական գումարտակի արագ արձագանքման ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության վաշտի անձնակազմը։

Վրաստանի վարչապետի հրամանով գործընթացին ներգրավվել են Վրաստանի պաշտպանության ուժերը՝ բնական աղետը կանխելու և Բորժոմիի մունիցիպալիտետում հրդեհների կանխարգելման միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով։