Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունն արգելված է
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ, օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (առատ ձյուն, բուք, մերկասառույց և վատ տեսանելիություն) Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք կմ55-կմ83 ճանապարհին արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։