«Բորուսիան» երկարաձգել է Օբամեյանգի հետ գործող պայմանագիրը, սակայն դեռ չի հայտնել այդ մասին
«Բորուսիան» երկարաձգել է Օբամեյանգի հետ գործող պայմանագիրը, սակայն դեռ չի հայտնել այդ մասին

Դորտմունդի «Բորուսիան» մինչև  2021 թվականի հունիսի 30-ը երկարաձգել է գաբոնցի հարձակվողը Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ գործող պայմանագիրը: Այդ մասին Sky ալիքի Wontorra հաղորդման եթերում հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը։

Հատկանշական է, որ «Բորուսիան» ակումբի պաշտոնական կայքում չի հայտնել Օբամեյանգի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև  2020 թվականը:

Գերմանական մամուլը հայտնում է, որ նոր պայմանագիր կնքելը կապված է եղել 28-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի բարձրացման հետ: Օբամեյանգը 2013-ին ֆրանսիական «Սենտ Էթյենից» է տեղափոխվել «Բորուսիա»: