Բորիս Պիստորիուսը կմնա պաշտպանության նախարար Գերմանիայի կառավարության ձևավորումից հետո
Գերմանիայի կառավարության ձևավորումից հետո Բորիս Պիստորիուսը կմնա պաշտպանության նախարարի իր պաշտոնում։
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ կկազմի նոր կառավարություն, անվանել է իր նախարարներին։
Ցուցակի համաձայն՝ Բորիս Պիստորիուսը շարունակում է պաշտոնավարել։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Բորիս Պիստորիուսը Օլաֆ Շոլցի կառավարությունում գերմանական բանակի ամրապնդման և Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու ամենամեծ կողմնակիցներից մեկն էր։
Պիստորիուսը հայտարարել է, որ բաց է Ուկրաինայում գերմանական զորախումբ տեղակայելու գաղափարի համար։
Բացի այդ, Բորիս Պիստորիուսը Օլաֆ Շոլցի կառավարության ամենահայտնի քաղաքական գործիչն է։