Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ այս փուլում անհրաժեշտ չի համարում Ուկրաինային Taurus թևավոր հրթիռների մատակարարումը

14:30, 05.07.2026

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ այս փուլում Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նա ասել է, որ ուկրաինական ուժերը արդյունավետորեն հարձակվում են Ռուսաստանի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանների և լոգիստիկ օբյեկտների վրա՝ հիմնականում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։

Պիստորիուսը նշել է, որ այդ պատճառով էլ չի կարծում, որ Ուկրաինային այս պահին Taurus հրթիռներ են անհրաժեշտ։

«Իրավիճակը երբեք այսքան բարենպաստ չի եղել, որքան հիմա է։ Առաջնագծում գրեթե ոչ մի շարժ չկա։ Երբեմն մի կողմը մի քանի կիլոմետր է առաջ շարժվում, երբեմն՝ մյուսը, բայց դա միշտ էլ ռուսական զինված ուժերի համար հսկայական կորուստների գնով է լինում։ Ամենակարևորը, Ուկրաինան ավելի ու ավելի է կարողանում ոչնչացնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախները, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանները և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքները», – ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։

Նմանատիպ