Բորիս Պիստորիուս. «Գերմանիան նավեր է ուղարկում Միջերկրական ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար»
Բորիս Պիստորիուս. «Գերմանիան նավեր է ուղարկում Միջերկրական ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար»

Գերմանիան նավեր է ուղարկում Միջերկրական ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար. այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ կտեղակայվեն ականազերծող նավ և հրամանատարական-մատակարարման նավ, սակայն նավերի մեկնման ժամկետները չի հստակեցրել։

Պիստորիուսի հայտարարությամբ՝ ցանկացած տեղակայման նախապայմանները կլինեն կրակի կայուն դադարեցումը, միջազգային իրավունքին համապատասխան իրավական շրջանակը և Բունդեսթագի՝ Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի մանդատը։

Պիստորիուսն ընդգծել է Գերմանիայի ռազմածովային նավատորմի հնարավորությունները ականազերծման հարցում և նշել, որ երկիրն ավանդաբար առաջատար դեր է խաղում ՆԱՏՕ-ում այս ոլորտում։