Բորիս Ջոնսոն․ «Սարսափելի է, որ ԱՄՆ-ը հանում է ռուսական վառելիքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ թվում է՝ Սպիտակ տունը մտադիր է ստիպել ամերիկացի վարորդներին ֆինանսավորել Պուտինի կողմից կազմակերպված կոտորածը, սակայն դա չի ստացվի»

10:11, 11.10.2026

Սարսափելի է, որ ԱՄՆ-ն այժմ վերացնում է ռուսական վառելիքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները. նաև անհեթեթություն է գների կտրուկ աճի համար մեղադրել Ուկրաինային՝ հաշվի առնելով, որ գործընթացն ակնհայտորեն սկսվել է Հորմուզի նեղուցի արգելափակումից, սոցիալական ցանցերում գրում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Նա հավելում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր կոտորում է ուկրաինացի անմեղ խաղաղ բնակիչներին, մինչդեռ ուկրաինացիները պայքարում են իրենց կյանքը փրկելու համար։

«Չնայած դրան՝ Սպիտակ տունը, կարծես, մտադիր է ստիպել ամերիկացի վարորդներին ֆինանսավորել Պուտինի կողմից կազմակերպված այդ կոտորածը։ Սա արդյունք չի տա, և կասկածում եմ, որ այն որևէ էական ազդեցություն կունենա վառելիքի գների վրա։ Եթե ցանկանում ենք, որ ռուսական նավթն ու գազը վերադառնան համաշխարհային շուկա, ապա եկեք վերջ դնենք այս պատերազմին՝ ազատ, ինքնիշխան և անկախ Ուկրաինայի պայմաններում»,- գրում է Ջոնսոնը։

Նմանատիպ