Բորիս Ջոնսոն. Պուտինն իրեն ներկայացել է որպես գանգստեր, հեռուստատեսային անհեթեթ «ցավակցությունը» «վագներականների» համար վերցված է «Կնքահոր» էջերից, նա մեր աչքի առաջ վերածվում է ասիական դեսպոտի
Բորիս Ջոնսոն. Պուտինն իրեն ներկայացել է որպես գանգստեր, հեռուստատեսային անհեթեթ «ցավակցությունը» «վագներականների» համար վերցված է «Կնքահոր» էջերից, նա մեր աչքի առաջ վերածվում է ասիական դեսպոտի

Եվգենի Պրիգոժինի մահն անհնար էր առանց Ռուսաստանի նախագահի հրամանի, ինչը ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անիմաստ են,- «Daily Mail»-ի համար գրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Պուտինը ներկայացել է որպես գանգստեր, իսկ նրա անհեթեթ հեռուստատեսային «ցավակցությունը» հանգուցյալ «Վագներականներին» ուղղակի վերցված է «Կնքահոր» էջերից։ Այս սպանություններով Պուտինը մեր աչքի առաջ վերածվում է ասիական դեսպոտի՝ սպանելով իր նախկին ֆավորիտին՝ ցույց տալու, թե ով է այստեղ շեֆը, վայելելով նրա անողոքությունը»,- գրել է Ջոնսոնը։

Ջոնսոնը բացատրում է, որ ԱՄՆ-ին մարտահրավեր նետելու Ռուսաստանի նախագահի բաց պատրաստակամությունն է, որ նպաստում է նրա ժողովրդականությանը Արևմուտքի հանդեպ թերահավատ երկրներում:

«Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա աղետ կլինի աշխարհում ժողովրդավարության համար։ Եթե ​​Պուտինը հաղթի, դա փաստարկ կլինի բոլորի համար, ովքեր ասում են, որ Արեւմուտքի վրա հույս դնել չի կարելի, եւ նա ձեր կողքին չի լինի մինչեւ վերջ»,- գրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը։

Ջոնսոնը նշում է, որ Ուկրաինայի դաշնակիցները չպետք է անհանգստանան Պուտինի ճակատագրով, այլ պետք է շարունակեն աջակցել այն պետությանը, որը Ռուսաստանի նախագահը վճռական է նվաճել։