Բոլորին կոչ եմ անում, չհետևել սադրանքներին, քանի որ «Վրացական երազանքը» փորձելու է մի քանի մարդ մտցնել խորհրդարան և «օրինականացնել» կեղծված ընտրությունները. Մամուկա Խազարաձե
Բոլորին կոչ եմ անում, չհետևել սադրանքներին, քանի որ «Վրացական երազանքը» փորձելու է մի քանի մարդ մտցնել խորհրդարան և «օրինականացնել» կեղծված ընտրությունները,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն:
Ըստ նրա, բանակցությունների ընթացքից բոլոր այնպիսի հարցերի դուրս բերումը, որը վնասում է գործընթացին՝ անթույլատրելի է:
«Ես զերծ կմնամ նման գնահատականներից: Դա գուցե մեզանից շատերի համար ընդունելի չէ, սակայն պետք է լուծվի շատ հանգիստ զրույցի և երկխոսության միջոցով: Բանակցությունների ընթացքից բոլոր այնպիսի հարցերի դուրս բերումը, որը վնասում է գործընթացին՝ անթույլատրելի է և ես մեկ անգամ ևս բոլորին կոչ եմ անում չհետևել նման սադրանքի, քանի որ ի վերջո «Վրացական երազանքը» «կհաղթի», միայնակ կվերցնի խորհրդարանը և կփորձի մի քանի հոգու բերել խորհրդարան, որպեսզի օրինականացնի կեղծված ընտրությունները, որոնք Վրաստանին կբերի ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց»,- հայտարարել է Խազարաձեն: