Բոլորը պետք է կանգնենք, հանգստանանք, որից հետո կպարզենք, ով էր ճիշտ և ով սխալ. Գիորգի Գախարիա

Քարեր նետելը դա ելք չէ,-այս մասին ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան հայտարարել է Պանկիսիում ցուցարարների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հանդիպման ավարտից հետո հայտարարել է Գախարիան, այս պահին բոլորը պետք է հանդարտվեն, իսկ թե ով էր ճիշտ և ով սխալ կպարզվի հետագայում:

«Այս պահին չենք քննարկում թե ով էր ճիշտ և ով էր սխալ, բոլորս պետք է հանգստանանք: Մենք զրուցել ենք ավագների հետ և որոշել ենք, որ բոլորս պետք է հանգստանանք: Եթե որևէ մեկը խախտել է օրենքը, ապա դա այլ հարց է»,-նշել է ՆԳ նախարարը:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-ի շինարարությանը, Գիորգի Գախարիայի խոսքով ընկերության ներկայացուցիչները շարունակելու են տեղացիների հետ զրույցը:

Նրա խոսքով, համաձայնել են, որ ՀԷԿ-ը կկառուցվի այն ժամանակ, երբ բնակչության 90 տոկոսը կողմ կլինի:

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Պանկիսիի կիրճում ցույցի մասնակիցներին հանդիպում է փակ դռների ետևում: Հանդիպմանը, տեղացիներից մեկի տանը Գախարիայի հետ միասին ներկա են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիթիշվիլին և շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար, Լևան Դավիթաշվիլին:

Պանկիսիի կիրճում տեղացիների և հատուկ նշանակության ջոկատի միջև հերթական ընդհարման ժամանակ տուժել է մի քանի մարդ: Ներքին գործերի նախարարության, կենտրոնական  քրեական ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրեն, Մամուկա Ճելիձեի լրատվությամբ, Բախման արդյունքում տեղում բուժօգնություն է ցուցաբերվել 27 մարդու, այդ թվում 12-ը տեղացիներ էին, իսկ 15-ը ոստիկաններ: Տուժած 8 ոստիկանի տեղափոխել են հիվանդանոց:

ՆԳՆ-ն կոչ է արել ցուցարարներին ենթարկվել ոստիկանության պահանջներին, հակառակ դեպքում անհրաժեշտության դեպքում կօգտագործվի հատուկ հնարքներ:

Ցուցարարները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ նետել են քարեր և փայտեր: Ցուցարարների դեմ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե մահակներ: Տեղացիները բողոքում են ՀԷԿ-ի շինարարության դեմ: