Բոլորը համաձայնվում են, որ առանց երաշխիքների անհնար է Եվրոպան ունենա անվտանգության երաշխիքներ. Մամուկա Բախտաձե
Արդեն բոլորը համաձայնվում են, որ առանց երաշխիքների անհնար է Եվրոպան ունենա անվտանգության երաշխիքներ և դա շատ հզոր ազդանշան է,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, Մյունհենի անվտանգության կոնֆերանսին այցը ամփոփելու ժամանակ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը միջազգային գործընկերներից լսել է կարևոր աջակցություն Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամագրվելու վերաբերյալ:
«Սև ծովում Վրաստանը ունի մեծ դեր, որը նշանակում է, որ մեր բարեկամները օգնելու են մեզ, Վրաստանում անվտանգության համակարգերի ստեղծման գործում, մենք մեր լուման ենք ներդնելու սև ծովի անվտանգությունում: Մենք լսեցինք մի քանի փորձագետի կարծիք, որի համաձայն Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները Վրաստանի և ՈՒկրաինայի հանդեպ շատ վտանգավոր են արևելյան Եվվրոպայի համար, որը չի համապատասխանում իրականությանը:
Սա մարտահրավեր է ողջ ազատ աշխարհի համար, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրների համար: Մենք լուրջ աջակցություն ունենք մեր արևմտյան ձգտումներում, որ Վրաստանը անպայման դառնալու է ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ: Վրաստանը Մյունհենի կոնֆերանսին ներկայացված էր բարձր մակարդակով և կարելի է ասել, որ սա ամենահաջող կոնֆերանսն էր մեզ համար»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan