Բոլոր պատանդները ազատ են, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարության կողմից Սամեգրելոյի շրջանում իրականացված հատուկ ոստիկանական միջոցառումների արդյունքում, բոլոր պատանդները ազատված են, նրանց կյանքին, ինչպես նաև առողջությանը վտանգ չի սպառնում,- այս մասին տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ը:
«Ինչպես գիտեք, Զուգդիդիում, Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի վրա իրականացվել է զինված հարձակում, որի ընթացքում հանցագործը պատանդ է վերցրել 43 քաղաքացու:
Ոստիկանության ջանքերի շնորհիվ, բարդ ու երկարատև բանակցությունների արդյունքում, օրվա ընթացքում նրանց մեծ մասն աստիճանաբար ազատ արձակվեց, որոնց փոխարինեց Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն, Ավթանդիլ Գալդավան:
Ավելի ուշ Ավթանդիլ Գալդավան և երեք պատանդներ հարձակվողի հետ միասին լքեցին բանկի շենքը:
ՆԳՆ-ն Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Ավթանդիլ Գալդավայի անմիջական ջանքերով, զինված հանցագործի պատանդությունից ազատ են արձակվել բոլոր պատանդները, այժմ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Իրավապահները շարունակում են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումները, հանցագործին ձերբակալելու համար:
ՆԳՆ-ը փաստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակի աստիճանաբար»,- ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ: