Բոլոր նախագծերը, որոնք ընթացքի մեջ են համաձայնեցված են համաշխարհային բանկի հետ
Այս փուլում մոպեդներ չեն գնվել, սակայն բոլոր ընթացիկ նախագծերը համաձայնեցված են համաշխարհային բանկի հետ,- այսպես է պատասխանել Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն լրագրողի հարցին, թե ինչպես է ծախսվում համաշխարհային բանկի կողմից հատկացված 80 միլիոն լարի վարկը, որը հատկացված էր շտապ օգնության մեքենաների, այդ թվում շտապ օգնության համար մոպեդների գնմանը:
Նախարարի խոսքով, գնումների վերաբերյալ հատուկ որոշումներ կկայացվեն համաշխարհային բանկի և միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո:
«Այս փուլի համար մոպեդներ չեն գնվել, սակայն ընթացիկ բոլոր նախագծերը, ամեն ինչ համաձայնեցված է համաշխարհային բանկի հետ, այնտեղ քննարկվում են կարիքները և այլն, ինչպես նաև բանական առաջարկները, որոնք նպատակաուղղված են կովիդի կառավարման վրա: Որոշումները կայացվում են միայն համաշխարհային բանկի և միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո: Ինչ վերաբերում է գնումներին, ապա որ փուլում ենք, գնումների 40-ից 45 տոկոսն արդեն կատարվել է, մնացածը շարունակական գործընթաց է, որը կշարունակվի»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: