Բոլոր կողմերը պետք է ունենան ակընկալիք, որ այս շաբաթ հնարավոր է ինչ որ քայլ ձեռնարկենք բանակցությունների ուղղությամբ, հնարավորությունը կա երկու կողմերում. Վախտանգ Մեգրելիշվիլի
Բոլոր կողմերը պետք է ունենան ակընկալիք, որ այս շաբաթ հնարավոր է ինչ որ քայլ ձեռնարկենք բանակցությունների ուղղությամբ: Դեսպանները նույնպես հորդորում են մեզ անել դա: Ընդդիմության մեջ նույնպես կա ակընկալիք և տրամադրություն, որ օգտագործենք վերջին շանսը,- այս մասին հայտարարել է «Գիրչիի» առաջնորդներից մեկը, Վախտանգ Մեգրելիշվիլին:
Ըստ նրա, «միակ բանը, որը խանգարում է դրան, այն է, որ «Վրացական երազանքի» կողմից չկա բանակցություններին նպաստող հռետորաբանություն:
«Այն հռետորաբանությամբ, որով հանդես եկավ Կոբախիձեն, սպառնաց իր գործընկերներին, անհնար է շարունակել բանակցությունները քաղաքական կուսակցություններից: Հիմա կարևորն այն է, թե ում կմեղադրեն բանակցությունները դադարեցնելու մեջ և չեմ կարծում, որ դա ձեռնատու լինի «Վրացական երազանքին»: Այդ պատճառով կարծում եմ, որ երկու կողմերի համար էլ կա ճկունություն ցուցաբերելու հնարավորություն և այս շաբաթ բանակցություններ կանցկացվեն»,- հայտարարել է Մեգրելիշվիլին:
Ինչ վերաբերում է հնարավոր հեղափոխական սցենարով գործընթացների զարգացմանը, ապա, ըստ Մեգրելիշվիլիի, ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հետագայում:
«Ոչ ոք հստակ պատկերացում չունի, թե ինչ կլինի վաղը: Սա անորոշ իրավիճակ է, որի լուծումը անհայտ է և այդ անհայտ միջոցը կարող է լինել դրանցից որևէ մեկը: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած բարդության ոչ միայն խաղաղ, այլ նաև ոչ խաղաղության համար, և դա ռիսկ է, հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում, որում այսօր գտնվում է երկիրը: Բոլոր կողմերը, որոնք չեն նպաստում բանակցային գործընթացին, փաստորեն նույն ուղու վրա են, և այն կողմերը, ովքեր կենտրոնանում են բանակցությունների վրա և հույս ունեն բանակցությունների դրական արդյունքի, կարծես թե ավելի քիչ հավանական է, որ դիտարկեն նման սցենարը: Օրինակ, «Ազգային շարժման» մեջ այլ կարծիքի լինելու փաստը հաստատեց այն փաստը, որ կուսակցության նախագահը հեռացավ այդ պատճառով: Բանակցություններն ավարտված չեն, ուստի ես այժմ չեմ կարող խոսել գործընկերների մասին», – հայտարարել է Մեգրելիշվիլին: