Բոլոր հավատացյալներին շնորհավորում եմ Սուրբ ծնունդի առթիվ. Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան
Բոլոր հավատացյալներին շնորհավորում եմ Սուրբ ծնունդի առթիվ. Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության, ինչպես նաև ջրորհնեքի տոնը:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ պատարագ:

«Բոլոր հավատացյալներին շնորհավորում եմ այս Սուրբ տոնի առթիվ: Ցանկանում եմ, որ աստված բոլորին տա առողջություն և բարորություն, երջանկություն և ուրախություն: Հայ առաքելական եկեղեցու հնագույն ավանդույթն է, երբ հունվարի 5-ի գիշերը տեղի է ունենում Սուրբ Ծննդյան պատարագ, իսկ հաջորդ օրը Աստվածահայտնության և ջրորհնեքի կարգը:

Այսօր բոլոր հայկական եկեղեցիներում տեղի է ունեցել Սուրբ պատարագ, որից հետո ջրորհնեքի կարգը: Աստված որհնի Վրաստանը և բոլոր քաղաքացիներին»,- ասել է Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: