Բոլոր գործընկերներին խնդրում ենք, հաշվի առնել «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը», որը դեռ պետք է ընդլայնվի. Մամուկա Բախտաձե
Բոլոր գործընկերներին խնդրում ենք, հաշվի առնել «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը», որը դեռ պետք է ընդլայնվի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանցումը:
«Այսօր մեկ տարի է անցել Արչիլ Տատունաշվիլու դաժան սպանությունից: Մեկ տարի առաջ օկուպացնող ռեժիմի զոհ է դարձել մեր ևս մեկ քաղաքացի: Դաժանորեն տանջեցին, սակայն հոգով չկոտրեցին: Արչիլ Տատունաշվիլին վրաց հերոս է, ինչպես նաև հերոսներ են նրա ծնողները, որ այսպիսի զավակ են դաստիարակել Վրաստանի համար: Բոլոր գործընկերներին խնդրում ենք, հաշվի առնել «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը», որը դեռ պետք է ընդլայնվի:
Դեռևս ընթանում է հետաքննություն: Մենք բոլոր հարթակներն օգտագործում ենք, որպեսզի այս տեղեկությունը փոխանցենք միջազգային հանրությանը, կլինի դա ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրամիություն թե այլ միջազգային հարթակ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: