Բոլոր գործընկերներին ցանկանում եմ ասել, որ Վրաստանը ցանկանում է, Վրաստանը պատրաստ է. Սալոմե Զուրաբիշվիլի
Շատ կարևոր է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու ցանկությունը կիսում են բոլոր քաղաքական ուժերը, բնակչությունը, Վրաստանի այժմյան իշխանությունները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ապագայում կլինեն երկրի ղեկի մոտ,- այս մասին Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետոպ կայացած ասուլիսի ժամանակ:
Առաջին ալիքի հարցին, ինչ պլաններ ունի և ինչ է ծրագրում, որ համոզի ՆԱՏՕ-ի գործընկերներին, որ Վրաստանը պատրաստ է դաշինքին անդամագրվելու համար, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է, որ Վրաստանը ընդունել է իր որոշումը և երկրի դաշինքին անդամագրվելու մասին գրառումը տեղ է գտել Վրաստանի սահմանադրությունում:
Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, դա միայն խոսքերով ամրագրված ցանկություն չէ:
Հեղինակ -
Edgar Barsegyan