Բոլնիսում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք
Բոլնիսում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք

Բոլնիսիում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ անձի դեպքում:

Նա շտաբ օգնության կլաստերից է և սերտ կապի մեջ էր վարակված անձի հետ:

Այսպիսով, հաստատվել է վարակի աղբյուրը:

Պատասխանի հաամր ուղարկվել է ևս 22 նմուշ և ոչ մի դեպքում կորոնավիրուսը չի հաստատվել:

Այդ թվում, Բոլնիսիի Կենտրոնական կլինիկայում կորոնավիրուս չի հաստատվել մի քանի բժշկի դեպքում:

Ըստ մարզպետարանի, կորոնավիրուսը անցած գիշեր հաստատվել է մեկ այլ անձի մոտ, ով կապի մեջ էր  մարզպետարանում վարակվածների հետ:

Այս պահի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում Բոլնիսիի մարզում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հայտնաբերվել է չորս մարդու մոտ, իսկ վարակվածների թիվը հասել է 52-ի:

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 394 դեպք, այդ թվում վերականգնվել է 86 պացիենտ: