Բոլնիսիում կորոնավիրուս հաստատվեց, կարանտինային ռեժիմում գտնվող, հինգ մարդու մոտ, նրանք շտապօգնության աշխատակիցներ են

Առավոտյան ստացած լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն, Բորնիսիում 5 հոգու մոտ ախտորոշվել է «Կորոնավիրուս»:

Հինգ վարակվածները Բոլնիսիի շտապօգնության աշխատակիցներն են: Ըստ Բոլնիսիի քաղաքապետարանի, նրանք կարանտինային ռեժիմում էին այն բանից հետո, երբ «Կորոնավիրուս»-ը ախտորոշվեց շտապօգնության աշխատակիցների մոտ:

Հաշվի առնելով այսօր արձանագրված նոր դեպքերը, Բոլնիսիում հաստատվել է կորոնավիրուսի 93 դեպք:

Այնուամենայնիվ, երեկ ուղարկված 38 կենսաբանական նմուշներից, բոլորի պատասպանները բացասական են: Դրանք կորոնավիրուսի հաստատված դեպքերի հետ շփում ունեին:

Նաև օրվա ընթացքում, Բոլնիսիի տենդի կենտրոնում գտնվող երկու պացիենտի լաբորատոր ախտորոշման արդյունքների են սպասում: