Բոլնիսիում, ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ և տուժել՝ մի քանի մարդ
Բոլնիսիում, ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ և տուժել՝ մի քանի մարդ

Բոլնիսիում, Ակաուրթա գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ և տուժել՝ մի քանի մարդ:

Ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: Ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը, որի հետևանքով զոհվել է մեկ և տուժել՝ ավտոմեքենայում գտնվող մի քանի ուղևոր: Նրանք տեղափոխվել են Բոլնիսիի կենտրոնական կլինիկա:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը նկատի ունի ավտոտանսպորտային միջոցի շահագործման կարգի խախտում, որին հետևել է մահ: