Բոլնիսի բնակիչ երկու անչափահասի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Բոլնիսի բնակիչ երկու անչափահասի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Բոլնիսի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Նրանք Մուշևանի գյուղի շրջանակից են և մինչ այժմ հաստատված դեպքերի հետ ակտիվ կապի մեջ են եղել:

Նոր հաստատված դեպքերն անչափահասներ են: Նրանց տեղափոխել են Բոճորիշվիլու անվան կլինիկա, երբ նրանց ընտանիքի վարակված անդամները տեղափոխել էին բուժում ստանալու: Հենց կլինիակայում են նրանցից վերցրել կենսաբանական նմուշներ և երեկ ուշ գիշեր լաբորատորիայից ստացված արդյունքների համաձայն՝ նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Այս պահին, Մուշևանի գյուղի շրջանակից 42 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

Ընդհանուր առմամբ, Բոլնիսի մունիցիպալիտետում հաստատվել է վարակի 147 դեպք: Ապաքինվածների թիվն էլ աճել է և արդեն կազմում է 56:

 

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան