Բողոքի 18-րդ օր: Բողոքի երթեր են կազմակերպվում մայրաքաղաքի փողոցներում։ Ֆիլհարմոնիայի համերգասրահի մոտ հավաքվել էին հասարակական կազմակերպությունների դիտորդներ: Նրանք երթով շարժվեցին դեպի Ռուսթավելի պողոտա և միացան օրենսդիր մարմնի մոտ նախատեսված հերթական բողոքի ակցիային։ Ցուցարարները պահանջում են նոր ընտրություններ և պնդում, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, և վրաց ժողովուրդն այսօր ունի ոչ լեգիտիմ իշխանություն։