Բողոքի ցույց՝ ընդդեմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համագումարի Ռիզա քաղաքում
Ռիեզա քաղաքում բողոքի ցույցեր են ընթանում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համագումարի դեմ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել Ռիզա քաղաքում, որտեղ պետք է անցկացվեր երկօրյա համաժողով։ Արդյունքում փողոցները փակվեցին, և համաժողովը չկարողացավ սկսել։
Ցույցի համար մոբիլիզացվել են մեծ թվով իրավապահներ։ Ոստիկանության աշխատակիցները փորձել են ճեղքել փողոցի շրջափակումը, որի ժամանակ ցուցարարները նրանց դեմ հրավառություն են կիրառել։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, համաժողովում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը պաշտոնապես կառաջադրի իր համանախագահ Ալիս Վայդելին որպես կանցլերի թեկնածու փետրվարի 23-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում։