Բողոքի ակցիա ընդդեմ ռասիզմի և ծայրահեղ աջերի Ֆրանսիայում
Ֆրանսիայում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ ռասիզմի և ծայրահեղ աջերի։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Փարիզում և Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 62 հազար մարդ։
Ցուցարարները քննադատել են Դոնալդ Թրամփի վարչակազմը, իսկ որոշ մասնակիցներ ձեռքին պաղեստինյան դրոշներ են պահել։
Փարիզում ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Ոստիկանության տվյալներով՝ Մարսել քաղաքում ցույցին մասնակցել է մոտ 3300 մարդ, իսկ հյուսիսային Լիլում՝ 2600 մարդ։