Բողոքարկիչ դատարանը «Բասիանի» ակումբի միջադեպի մեջ մեղադրյալի գործով դատախազության հայցը քննարկելու է այսօր
Բողոքարկիչ դատարանը «Բասիանի» ակումբի միջադեպի մեջ մեղադրյալի գործով դատախազության հայցը քննարկելու է այսօր

Թբիլիսիի բողոքարկիչ դատարանը «Բասիանի» ակումբի միջադեպի մեջ մեղադրյալի գործով դատախազության հայցը քննարկելու է այսօր:

Մեղադրյալ Թամազ Քվլիվիձեի համար մեղադրող կողմը որպես խափանման միջոց պահանջում էր բանտարկություն, սակայն Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ նրան ազատել են գրավի դիմաց, ինչը դատախազությունը բողոքարկել է բողոքարկիչ դատարանում:

Մեղադրյալի փաստաբան Զազա Մեսխին գտնում է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդունել է ճիշտ որոշում, երբ իր պաշտպանության տակ գտնվողին ազատել է գրավի դիմաց:

Նրա խոսքերով Թամազ Քվլիվիձեն չի պատրաստվում դիմել փախուստի, այլ հակառակը ցանկանում է, որ պարզվի իրականությունը:

«Մեր դիրքորոշումը անփոփոխ է, իմ պաշտպանի ներքո գտնվողը ճանաչում է իր մեղքը: Նա այդ վնասվածքները չի արել կանխամտածված, նա համագործակցում է հետաքննության հետ: Թամազ Քվլիվիձեն չի պատրաստվում դիմել փախուստի, այլ հակառակը ցանկանում է, որ պարզվի իրականությունը»,-ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, հունվարի 13-ին «Բասիանի» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել է ՆԳՆ-ի մեկ աշխատակից և ակումբի անվտանգության ծառայության երկու անդամ: