Բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեի մոտ հաստատվել է կորոնավարակ:
«Հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը, Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ փոխնախարար Յուրի Նոզաձեի մոտ, մարտի 10-ին վերցված կրկնակի հետազոտության արդյունքներով, հաստատվել է կորոնավարակ – COVID-19:
Ելնելով այն բանից, որ անցած հինգշաբթի փոխնախարար Յուրի Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ հաստատվել էր կորոնավարակ, նա գտնվում էր ինքնամեկուսացման մեջ: Բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարարը շարունակում է բուժումը բժիշկների հսկողության ներքո: