Բնապահպանները Գերմանիայում պահանջում են սահմանափակումներ սահմանել հրավառության վրա
Բնապահպանները Գերմանիայում պահանջում են սահմանափակումներ սահմանել հրավառության վրա

Գերմանիայում բնապահպանները խոշոր քաղաքներում պահանջում են արգելել հռավառությունը: Deutsche Umwelthilfe-ի (DUH) ներկայացուցիչները պատրաստվում են, համապատասխան պահանջով դիմել դատարանին: Ինչպես Berliner Zeitung գերմանական պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության ղեկավար Յուրգեն Ռեշը, խոսքը վերաբերում է, ոչ թե հրավառության ընդհանրապես արգելմանը, այլ որոշ շրջաններում որոշակի սահմանափակումների հաստատմանը:

Բնապահպանների նպատակն է ստեղծել հատուկ գոտիներ, որտեղ ամանորյա գիշերը կարգելվի օգտագործել հրավառություն: Նրանք կոչ են անում այն քաղաքների ղեկավարությանը, որտեղ օդի աղտոտության մակարդակը բարձր է, հրավառությունը կազմակերպել քաղաքից դուրս:

Գերմանիայի միջավայրի պաշտպանության դաշնային գերատեսչության տվյալներով, Գերմանիայի քաղաքացիները ամեն տարի հրավառության վրա ծախսում են 100-ից 150 մլն. եվրո: